Քաղաքական 

Չինաստանը հերքում է, որ բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ռուսաստանի հետ սահմանին

Չինական զինված ուժերը վերջին շրջանում միջմայրցամաքային DF-41  բալիստիկ հրթիռներ չեն տեղակայել երկրի հյուսիս-արևելյան հատվածում: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հուա Չունինը՝ նշելով, որ այդ մասով տարածված ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Պեկինը բալիստիկ հրրթիռներ է տեղակայել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող իր հողերում:

Դրան արձագանքել էր նաև ռուսական կողմը: Մասնավորապես Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ չինական կողմի գործողություններում Մոսկվան սպառնալիք չի տեսնում:

Նույն շարքից