Հասարակություն 

Իսպանիայում ձերբակալվել են ահաբեկչության մեջ կասկածվող անձինք

analitik.am

Կատալոնիայի ոստիկանությունը (ինքնավար մարզ Իսպանիայի հյուսիս-արեւելքում) չորեքշաբթի ահաբեկչական գործունեության կասկածանքով 11 մարդ է ձերբակալել: Այս մասին գրում է Europa Press գործակալությունը:

Մարզի ներքին գործերի նախարար Ռամոն Էսպադալերի տեղեկացմամբ, 17-ից 45 տարեկան 10 տղամարդ եւ 1 կին մի միավորման անդամ են եղել, որը երիտասարդների շրջանում զինյալների է հավաքագրել եւ ուղարկել Սիրիա ու Իրաք՝ «Իսլամական պետության» կողմից զինված հակամարտությանը մասնակցելու համար: Նշվում է, որ նրանք նաեւ ծրագրել են ահաբեկչություն իրականացնել Կատալոնիայի տարածքում:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, ինքնավար մարզի միանգամից մի քանի քաղաքներում անցկացված գործողություններին 360 իրավապահ է մասնակցել, ինչպես նաեւ ծառայողական շներ՝ պայթուցիկներ հայտնաբերելու համար:

2015 թվականի սկզբից Իսպանիայի իրավապահ մարմինները ծայրահեղ իսլամականության եւ ահաբեկչության մեղադրանքով արդեն 30 մարդ են ձերբակալել:

Նույն շարքից