Բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով ավելի վաղ Բաքվի նախաձեռնությամբ Մինսկում ձերբակալվել էր, բողոքարկել է Բելոռուսի գլխավոր դատախազության որոշումը: Որոշման համաձայն բլոգերը պետք է արտահանձնվի ադրբեջանական կողմին: Այս մասին հայտնել է Մինսկի քաղաքային դատարանի նախագահի տեղակալ Անաստասիա Շիլվյանը:
Հիշեցնենք, որ Լապշինը Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի է: Նա ադրեջանական տխրահռչակ սև ցուցակում հայտնվել է Արցախ այցելելու համար: