Քուվեյթում մահապատժի են ենթարկել 7 մարդու, այդ թվում արքայական ընտանիքի անդամ, արքայազն Ֆայսալ Աբդուլ ալ-Ջաբար ալ-Սաբահին, ով մեղավոր է ճանաչվել սպանության և անօրինական կերպով հրազենային զենք կրելու մեջ, հայտնում է KUNA գործակալությունը:
Մահապատժի ենթարկվածների մեջ եղել են Քուվեյթի, Բանգլադեշի, Ֆիլիպինների, Եթովպիայի և Եգիպտոսի քաղաքացիներ:
Տեղի ԶԼՄ-ները փոխանցում են, որ վերջին անգամ Քուվեյթում արքայական ընտանիքի անդամի նկատմամբ մահապատիժ էր իրականացվել անցած տարի: