Հասարակություն 

Վարդենյաց լեռնանցքում ձնաբուք է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վարդենյաց լեռնանցքում ձնաբուք է:

Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36 կմ-երին առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում, Արմավիրի մարզում առկա է մառախուղ:

Արագածոտնի, Կոտայքի և Արարատի մարզերում, Շիրակի մարզի Գյումրի և Արթիկ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր, Լոռու մարզի Վանաձոր և Սպիտակ քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա, Վայոց ձորի մարզի  Ելփին, Աղնջաձոր, Սարավան գյուղերում առկա են տեղումներ՝ ձյան տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Նույն շարքից