Հասարակություն 

Քարդաշյանը ընթրում է Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում. news.am

analitik.am

Ժամեր առաջ Երեւան ժամանած հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հյուրանոց մտնելուց կարճ ժամանակ անց դստեր եւ ամուսնու՝ Քանյե Ուեսթի ուղեկցությամբ գնացել է Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկը՝ ընթրելու։

NEWS.am STYLE-ի թղթակիցը հաղորդում է, որ նրանք անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ բարձրացել են ռեստորան, որից հետո ռեստորանի մուտքը փակվել է։ Քարդաշյանի հետ ընթրիքին մասնակցում է նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Միացյալ ազատական ազգային կուսակցության համահիմնադիր Լևոն Մարտիրոսյանը՝ կնոջ հետ։

Նույն շարքից