Հասարակություն 

Հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոնը տուգանվել է Քիմի այցից հետո

Դուբայի՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար գործող Rashid Centre կենտրոնը տուգանվել է ԱՄԷ-ի հասարակական զարգացման նախարարության կողմից այն բանից հետո, երբ կենտրոնը հրավիրել է Քիմ Քարդաշյանին: Այս մասին հայտնում է Khaleej Times-ը:

Պարբերականը նշում է, որ Rashid Centre կենտրոնը պարտավոր է եղել նախ ստանալ պաշտոնյաների թույլատվությունը, ապա՝ հրավիրել Քիմին: Սակայն կենտրոնը չի հասցրել դա անել, քանի որ Քիմը խնդրել է չհայտնել որևէ մեկին իր այցի մասին:

Հավելենք, որ ԱՄԷ-ի վերոնշյալ նախարարությունում նույնիսկ հատուկ հանձնաժողով է ստեղծվել դեպքն ուսումնասիրելու համար:

Նույն շարքից