Ֆինլանդիայի հարավային, կենտրոնական եւ հարավարեւելյան շրջանները հոսանքազրկվել են մոլեգնող փոթորկից, որը տապալել է ծառեր եւ պոկել էլեկտրալարեր։ Ավելի վաղ Ֆինլանդիայի օդերեւութաբանական ինստիտուտը նախազգուշացում էր տարածել, որ երկրի հարավում առավոտյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում մինչեւ վայրկյանում 20-25 մետր, գրում է ՏԱՍՍ-ը։
Որոշ բնակավայրերում հոսանքալարերի տապալումից հրդեհներ են բռնկվել։ Տեղաբնակները եւ փրկարար ծառայությունները կարողացել են կանխել հրդեհի տարածումը։
Այս պահին հոսանքալարերի վերականգման աշխատանքներ են ընթանում։