Հասարակություն Միջազգային 

Ռուսաստանում ուսուցչուհին փորձել է վարձու մարդասպանի միջոցով սպանել աշակերտին

analitik.am

Մերձմոսկվայում ձերբակալվել է երաժշտության ուսուցչուհի, որը փորձել է սպանել տալ սեփական աշակերտին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

 

Ըստ աղբյուրի` ուսուցչուհին նախապատրաստել է սպանությունը և այդ նպատակով դիմել է վարձու մարդասպանի: Վերջինիս գործը ստանձնելու «պատրաստակամություն» է հայտնել ոստիկանության աշխատակիցը: Նրան 100 հազար ռուբլի է առաջարկվել իր ծառայության դիմաց:

 

Հենց «քիլերի» հետ հանդիպմանն էլ ուսուցչուհին ձերբակալվել է. ոստիկանը հայտնել էր, թե սպանել է զոհին, և հանդիպել էր գումարը ստանալու համար:  52-ամյա ուսուցչուհին կալանքի տակ է առնվել: 

 

Ըստ աղբյուրի` ուսուցչուհին որոշել էր կազմակերպել 15-ամյա դեռահասի սպանությունը` առաջնորդվելով «անձնական անտանելի հարաբերությունների» գործոնով:

 

Նույն շարքից