Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆֆերնը կնշանակվի ԱՄՆ պետքարտուղարի օգնական Եվրոպայի և Եվրասիայի հարցերով՝ փոխարինելով Վիկտորյա Նուլանդին: Այս մասին հայտնում է Profit.ro-ն:
Պորտալը գրում է, որ Նուլանդի հեռանալու փաստը հաստատել է նաև պետքարտուղարությունը:
Associated Press-ը հավելում է, որ Նուլանդից բացի պետքարտուղարությունից հեռանալու են նաև օգնականներ Պատրիկ Քենեդին, Ջոյս Բարը և Միշել Բոնդը: