Ամերիկյան բալիստիկ հրթիռները կառավարող «ոսկե» բանալիների ստանալը սթափեցնող է: Այս մասին ABC News-ի հետ զրույցի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Երբ նրանք բացատրում են, թե ինչ է դա նշանակում և ինչ ծավալի ավերվածությունների մասին է առհասարակ խոսքը, դա շատ սթափեցնող է: Ինչ-որ առումով շատ վախենալի է»,-ասել է Թրամփը:
Նա նաև նշել է, որ անքնությամբ չի տառապում դրա պատճառով և վստահ է, որ կարող է կատարել իր վրա դրված պարտավարությունները: