Հասարակություն 

Թագավորական ընդունելություն. ինչպես են արևմտյան ԶԼՄ-ները լուսաբանել Քարդաշյանների այցը Հայաստան (լուսանկարներ)

analitik.am

Անշուշտ, իրապատում շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի ու նրա ընտանիքի այցը Հայաստան մեծ իրարանցում է առաջացրել ոչ միայն մեզ մոտ, այլև` Արևմուտքում: Գրեթե բոլոր հանրահայտ արևմտյան ԶԼՄ-ներն անդրադարձել են «պատմական» այցին:

 


Մասնավորապես՝ The Daily Mail բրիտանական պարբերականը գրում է, որ 34-ամյա աստղի համար «Զվարթնոց» օդանավակայանում իսկական թագավորական ընդունելություն է կազմակերպվել: Աղբյուրը հիշատակել է նաև ավանդական հայկական տարազներ հագած աղջիկներին, ովքեր աղուհացով են դիմավորել աշխարհահռչակ հայրենակիցներին:

 



Քարդաշյան քույրերին առանձնապես տպավորել է իրենց դիմավորելու համար հավաքված մարդկանց աննկարագրելի մեծ բազմությունը: Մասնավորապես՝ Քլոյե Քարդաշյանն Instagram-ի իր էջում գրել է. «Հայաստանում մեր նկատմամբ ցուցաբերված սիրառատ ու ջերմ ընդունելությունն անչափ գեղեցիկ էր, բխում էր մաքուր սրտից:  Այժմ ուզում եմ մի քիչ քնել և օր ցերեկով տեսնել Հայաստանը: Ես այնքան հուզված եմ»:



 

Մինչդեռ The USA Today-ը գրում է, որ Քարդաշյանների այցը Հայաստան իսկական քաոս է առաջացրել մայրաքաղաք Երևանում: Անդրադառնալով այս այցի դրդապատճառներին` ամերիկյան աղբյուրը նշում է, որ հայկական արմատներով ընտանիքը ցանկանում է վերադառնալ իր արմատներին, ինչպես նաև հարգել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

 



Բրիտանական The Guardian-ը գրում է, որ Քիմն իր ամուսնու ու քրոջ հետ կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդի բարձունք, սակայն Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը ներկա չի լինի Երևանում կայանալիք միջոցառումներին:

 



E! online կայքն իր հերթին մեջբերում է սոցցանցերից մեկում Քիմի արած գրառումը. «Հայաստա՛ն, մենք վերջապես եկանք: Այնքան ուրախ եմ այստեղ լինելու ու կյանքիս գլխավոր ճամփորդություններից մեկը սկսելու համար: Չեմ համբերում, թե երբ եմ մոտիկից ծանոթանալու այս երկրին ու համեղ բաներ ուտելու»: Հեռուստաաստղը նաև հավելել է, որ իր հայրը, ինչպես նաև տատն ու պապն անչափ կհպարտանային` տեսնելով այս ամենը:

 



Մինդեռ Hello ամսագիրը գրում է, որ Քարդաշյանների աստղային ընտանիքի այցի շնորհիվ բազմաթիվ մարդկանց համար ճանաչելի դարձավ փոքր, սակայն գողտրիկ Հայաստանը, որը շատ բան ունի առաջարկելու զբոսաշրջիկներին:

 

 

 

Welcome to Armenia: Kim Kardashian and Kanye West arrived in Armenia on Wednesday along with Kim's sister Khloe

 

 

Leading the charge: The 34-year-old strode ahead as her family followed close behind

 

 

Taste of home: The two sisters ate traditional Armenian bread with salt

 

 

Fan fare: Kim was met by a chaotic scene as she touched down in the country

 

 

Royal treatment: Men led the way for the reality stars as they exited the airport

 

 

Close behind: Kanye carried North in his arms as he kept up with his wife

 

 

All smiles: Kim looked thrilled to be visiting her ancestral home

 

 

Giving the royal wave: Kim, 34, is visiting the country with her family to pay homage to her Armenian roots

 

 

Special escort: Uniformed men led the reality stars through the crowd

 

 

Make room! The guards cleared a path for Kim and her family

 

 

Waving to fans: Kim covered up in large sunglasses to hide any signs of jet lag as she walked through Zvartnots International Airport

 

 

Doting: Kanye was on daddy duty again as the family headed into their accommodations for the evening

 

 

Sweet: Baby North rested comfortably in her rapper dad's arms

 

 

 First stop: The family ate at a restaurant immediately after landing in Yerevan Armenia

 

 

To write love on the wall: Kim left her autograph in the VIP area of the eatery

 

 

 

 

Time for a nap: The reality star hopped out of the minivan and headed into the Marriott hotel

Smiles: Khloe appeared to be in great spirits as she was seen waving from the vehicle

 

 

Khloe seemed awestruck at the crowds that had gathered outside their hotel writing alongside this Instagram snap: 'I wholeheartedly can't believe all of you Angels who are outside our hotel with flowers and smiles'

 

 

Աղբյուր՝ tert.am

Նույն շարքից