Վենետիկում, հավաքաված մարդկան ծիծաղի և բղավոցների ներքո, աֆրիկացի 22-ամյա ներգաղթյալ է խեղդվել, հայտնու է The Independent-ը:
Նշվում է, որ որևէ մեկը ջուրը չի մտել երիտասարդին օգնելու համար, սակայն նրա ուղղությամբ մի քանի փրկողակ է նետվել: «Նա հիմար է, ցանկանում է մահանալ», «Ետ լողա քո երկիր»...Տարածված տեսանյութում նման արտահայտություններ են լսվում:
Ավելի ուշ փրկարարները հայտարարել են, որ չեն ցանկանում երիտասարդի մահվան մեջ ինչ-որ մեկին մեղադրել, սակայն նրան հնարավոր կլիներ փրկել, եթե ներկաները ցանկություն ունենային անել դա: