«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո ակտիվորեն սկսեցին լուրեր տարածվել, որ հնարավոր է ՀՀԿ-ն լքի նաև գժի թղթով հայտնի Գյումրու քաղաքապետ աշխատած Վարդան Ղուկասյանը, ինչը հենց ինքը՝ Վարդանիկը, չի հերքել: Հանրապետականից դուրս գալուց հետո նրա հանգրվանը, ամենայն հավանականությամբ, լինելու է Բարգավաճ Հայաստանը: Սակայն հարցն այն է, թե արդյոք կընդունի եկեղեցի կառուցող Ծառուկյանը մի մարդու, ով ամբողջ Գյումրիով հայտնի է որպես Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու համար հանգանակված գումարները «թռցնողը»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում