Սաուդյան Արաբիայում մեկնարկել է ուշագրավ նախագիծ, որի նպատակն է օգնել դատապարտված կանանց իրենց համար ամուսին գտնել:
Ինչպես նշում է alarabiya.net-ը, նախագծի հեղինակն է սաուդացի հարուստ գործարար Ֆահդ Սաադ ալ- Ջոհանին, ով արդեն 3 կին ունի, սակայն ցանկանում է ևս 1 անգամ ամուսնանալ` բանտից դուրս եկած կնոջ հետ:
Նրա կարծիքով՝ բանտից դուրս եկած կանանց պետք է օգնության ձեռք մեկնել, որպեսզի նրանք չմեկուսանան հասարակությունից ու կարողանան նորմալ կյանք վարել, ընտանիք կազմել:
«Ինչո՞ւ է հասարակությունը ներում մեղսագործ տղամարդկանց, սակայն հրաժարվում է նույնն անել կանանց պարագայում: Շատ կանայք, դուրս գալով բանտից, չեն ընդունվում իրենց ընտանիքների կողմից, ինչի հետևանքով կրկին վերադառնում են հանցավոր գործունեությանը: Այս իրավիճակը պետք է շտկել»,- նշել է սաուդացին: