Հասարակություն 

Արգելափակվել են ավտոմեքենաներ

Հունվարի 27-ին, ժամը 06.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քացաղի Խարբերդի ամառանոցների 30-րդ փողոցում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից (մոտ 20 մ) և արգելափակվել ձնակույտում, ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Էրո» տաքսի ծառայությանը պատկանող «Renault Logan» մակնիշի 310 LU 67 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 27-ին, ժամը 03.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քացաղի Խարբերդի ամառանոցների 30-րդ փողոցում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից (մոտ 20 մ) և արգելափակվել ձնակույտում, ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Skoda» մակնիշի 35 TS 702 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 27-ին, ժամը  02.22-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Artguest House հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Նոր թաղամաս 3 հասցեում գտնվող Artguest House հյուրանոցի բակում:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Citroen C5 մակնիշի 34 VZ 036 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 27-ին, ժամը 01.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղ դեպքի վայր մեկնելիս շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. շտապօգնության բրիգադի անձնակազմին դեպքի վայր տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները շտապօգնության աշխատակիցներին տեղափողել են Մադինա գյուղի 7-րդ փողոցի թիվ 101 տուն:

Շտապօգնության աշխատակիցները բժշկական համապատասխան օգնություն են ցուցաբերել Մադինա գյուղի 7-րդ փողոցի թիվ 101 տան բնակիչ՝ 1953 թ, ծնված Գ. Ս.-ին, ով ժամը 02.50-ի սահմաներում մահացել է:

Նույն շարքից