Ռուս ռեժիսորներ Նիկիտա Միխալկովն ու Անդրեյ Կոնչալովսկին, մտադիր են իրենց ուժերը փորձել արագ սննդի բիզնեսում, գրում է Коммерсантъ-ը։
Ինչպես նշում է tass.ru-ն, նրանք, մասնավորապես, ցանկանում են Ռուսաստանում ստեղծել հանրահայտ արևմտյան արագ սննդի սպասարկման ցանցերի հայրենական համարժեքը:
Աղբյուրը մանրամասնում է, որ «Սնվում ենք տանը» ապրանքանիշի ստեղծման համար կինոգործիչները կառավարությունից խնդրել են մոտ 1մլրդ ռուբլի:
ՌԴ ղեկավարությանն ուղղված նամակում գրված են հետևյալ տողերը. «Անդրեյ Կոնչալովսկին ու Նիկիտա Միխալկովը հայցում են կառավարության աջակցությունն արևմտյան ֆաստֆուդի ցանցերի համար այլընտրանք հանդիսանալիք հանրային սննդի ազգային ցանցի ստեղծման հարցում: Պիլոտային ծրագրի գործարկման համար հարկավոր է 971.800.000 ռուբլի»:
Նշվում է, որ այս հարցն այսօր կքննարկվի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի մոտ ժողովի ժամանակ: