Հասարակություն 

«Wolksvagen vento»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին

Հունվարի 27-ին, ժամը 08.02-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է արտահոսք (տուժածներ չկան). անհարժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Լուսառատ գյուղի սկզբնամասում՝ Մարգար Հովանիսյան փողոցում «wolksvagen vento» մակնիշի 19LO253 պետհամարանիշի  ավտոմեքենան (վարորդ` 1996 թ. ծնված Ս. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Նույն շարքից