Քաղաքականություն 

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը կլինի Հայաստանի թեկնածուն

analitik.am

Հունվարի 24-ին ՀԱՊԿ Մշտական խորհուրդը համաձայնեցրել է կազմակերության գլխավոր քարտուղար մասին  որոշման նախագիծը և այն ուղարկել է ՀԱՊԿ անդամ երկրներին, որպեսզի վերջիններս հաստատեն այն: Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն:

Համաձայնեցված նախագծում ասվում է, որ ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը պետք է լինի Հայաստանի թեկնածուն: Նշվում է նաև, որ նա ընտրվելու է 3 տարի ժամկետով:

Նախագիծը ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների քննարկմանը դրվելու է 2017 թվականի ապրիլին կայանալիքի գագաթաժողովի ժամանակ: Եթե այն ստանա նախագահների հավանությանը, ՀԱՊԿ-ը նոր գլխավոր քարտուղար կունենա:

Նույն շարքից