ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է հայտնի երգչուհի Մադոնայի խոսքերը, որոնք նա հնչեցրել է հունվարի 21-ին կանանց երթի ժամանակ:
Fox News-ի հետ զրույցի ժամանակ Թրամփը երգուհուն զզվել է անվանել. «Անկեղծ ասած, նա զզվելի է: Կարծում է նա լրջորեն վնասել է ինքն իրեն և երթի մասնակիցներին: Այն, ինչ նա արտաբերել է, մեր երկրի խայտառակությունն է»,-ասել է ԱՄՆ նախագահը:
Ավելի վաղ Մադոնան հայտարարել էր, որ նախագահական ընտրություններից հետո իր մոտ Սպիտակ տունը պայթեցնելու ցանկություն է առաջացել: