Հունվարի 27-ին, ժամը 12.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա Գարեգին Նժդեհ փողոցի խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Մասամբ այրվել է Z+ տաքսի ծառայությանը պատկանող «Renault Logan» մակնիշի 126OP61 պետհամարանիշի (վարորդ՝ 1988 թ. ծնված Ռ. Մ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը: