Քաղաքականություն 

Թրամփը Պուտինի հետ հարաբերություններում պետք է զգույշ լինի. Մեծ Բրիտանիայի վարչապետ

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը վերջինիս խորհուրդ է տվել զերծ մնալ Ռուսաստանի նախագահի հետ ավելորդ մտերմությունից:

Ֆիլադելֆիայում ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Մեյը հիշեցրել է ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի մասին, ով ԽՍՀՄ-ի այն ժամանակվա ղեկավար Միխայել Գորբաչյովի հետ հարաբերություններում առաջնորդվում էր «վստահությունը լավ է, սակայն վերահսկողությունն ավելի լավ է» սկզբունքով:

Բրիտանիայի վարչապետի կարծիքով, Պուտինի հետ հարաբերություններում Թրամփն ավելի լավ կանի, եթե գործի զգույշ:

Նույն շարքից