Հասարակություն 

Աշխարհի երկրների միայն կեսում են բոլոր երեխաները դպրոց հաճախում. ՅՈՒՆԵՍԿՕ

Աշխարհի երկրների միայն կեսն է հասել բոլոր երեխաներին մինչև 2015թ. տարրական կրթության հասանելիություն ապահովելու նշված նպատակին: BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցում:



Աշխարհում մոտ 60 մլն երեխա մինչև հիմա ոչ մի կրթություն չի ստանում:



Զեկույցում ասվում է, որ հաջողության են հասել Աֆղանստանը, Նեպալը, Սիերա Լեոնեն, Ռուանդան, Տանզանիան և Հնդկաստանը, սակայն Նիգերիան, Պակիստանը, Եթովպիան, Նիգերը և Չադը նախկինի նման հեռու են դրված նպատակներից:



Կրթության ոլորտում նոր նպատակներ են դրված 2030 թվականի համար, բայց դրանց հասնելու համար լրացուցիչ 20 մլրդ դոլար է անհրաժեշտ՝ նշում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում:

Նույն շարքից