Քաղաքականություն 

Ովքեր են ազդում ԲՀԿ-ականների «ներվերի» վրա. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Ծառուկյան դաշինքում, մասնավորապես ԲՀԿ սեկտորում, խուլ դժգոհություն կա համամասնական և ռեյտինգային ցուցակներում ընդգրկվելիք քաղաքական ուժերից և գործիչներից` ընդհուպ մինչև Ստեփան Դեմիրճյան, որի «էռան», ըստ ԲՀԿ-ականների, ավարտվել է դեռ 2003 թվականին, երբ նա գնաց «թեյ խմելու»:

Սակայն ամենաշատը ԲՀԿ-ականների «ներվերի» վրա ազդում են գաղափարական, լիբերալ, լուրջ ուղի անցած «տղերքը»` ի դեմս նախկին արտգործնախարար, երկար տարիներ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ, ղարաբաղյան խնդրի լավագույն գիտակ Ալեքսանդր Արզումանյանի և նրա «նապարնիկ» Արարատ Զուրաբյանի, որոնք արևմտյան արժեկիրներ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից