Հասարակություն 

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու հատվածը ժամանակավորապես փակ է՝ ձնահյուսի պատճառով

Վրաստանը Ռուսաստանին կապող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու Գուդաուրի-Կոբի 16-րդ կմ-ի հատվածում այսօր տեղական ժամանակով ժամը 12։00-ից մինչ 19։00-ն արգելված է ամեն տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը՝ ձնահյուսի վտանգի պատճառով, հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով հանրապետության տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչությանը։

 



«Օրվա մյուս ժամերին ավտոտրանսպորտների երթևեկությունը թույլատրվում է, սակայն ձյան և մերկասառույցի պատճառով՝ միայն հատուկ շղթաների օգտագործմամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

 



Այդ նույն ավտոմայրուղու 134-135-րդ հատվածում մեքենաների կանգառն արգելված է, զգուշացրել է վարչությունը։

Նույն շարքից