Հասարակություն 

«ԿԱՄԱԶ»-ը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը

Հունվարի 28-ին, ժամը 04.22-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԿԱՄԱԶ» մակնիշի 34 CC 918 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ա.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 50մ). տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Նույն շարքից