Հասարակություն 

Բարաք Օբամայի դուստրը դուրս է եկել Դոնալդ Թրամփի որոշման դեմ

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ավագ դուստրը՝ Մալիան, միացել է Dakota Access նավթատարի կառուցման դեմ ակցիային, հայտնում է Daily Mail-ը:

Նշվում է, որ անցած շաբաթ նա ներկա է եղել Յուտայում անցկավող Sundance ամենամյա կինոփառատոնին, որտեղ մոտ 100 այլ մասնակիցների հետ իր բողոքի ձայնն է բարձրացրել խողովակաշարի կառուցման դեմ: Շինարարությունը վերսկսվելու է ԱՄՆնախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրով:

Օբամայի ավագ դուստրը 18 տարեկան է: Այս տարի նա պատրաստվում է ընդունվել Հարվարդի համալսարան:

Նույն շարքից