Հասարակություն 

Թուրք զինվորականները ապաստան են խնդրում Գերմանիայից

analitik.am

Մոտ 40 թուրք զինվորական, ովքեր ծառայում են Գերմանիայի տարածքում գտնվող ՆԱՏՕ-ի բազաներում, քաղաքական ապաստան են խնդրել գերմանական իշխանություններից, այս մասին հայտնում է Spiegel-ը:

Պարբերականի տեղեկություններով, խոսքը վերաբերում է հիմնականում բարձրաստիճան սպաների: Ինչ վերաբերում է դիմումի պատասխանին, ապա Գերմանիայի միգրացիոն ծառայությունները և ՆԳՆ-ն հայտնել են, որ վերջիններիս հարցը քննարկվելու է սովորական կարգով:

«Մենք չենք կարող նրանց ետ ուղարկել Թուրքիա, քանի որ այդ զինծառայողներին այնտեղ անմիջապես բանտ կուղարկեն»,-Բունդեսթագում արտաքին քաղաքական հարցերով  փորձագետ Շտեֆան Մայերի խոսքերն է մեջբերում Spiegel-ը:

Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկնելու է Թուրքիա:

Նույն շարքից