Հասարակություն 

«Զվարթնոց» ռեստորանային համալիրի մոտակայքում «Opel» է այրվել

analitik.am

Հունվարի 29-ին, ժամը 19.56-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ «Զվարթնոց» ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.14-ին, մարվել՝ 20.34-ին:

Այրվել է Թ. Բ.-ին պատկանող «Opel Astra» մակնիշի 34 TM 359 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը, սրահը՝ մասամբ և վահանակների ցուցիչը:

Նույն շարքից