Քաղաքականություն 

Թրամփը սենատորներին մեղադրել է երրորդ աշխարհամարտը սկսելու համար ճանապարհներ փնտրելու մեջ

analitik.am

ԱՄ նախագահ Դոնալդ Թրամփը սենատորներ Ջոն Մաքքեյնին և Լինդսի Գրեմին մեղադրել է երրորդ աշխարհամարտը սկսելու համար ճանապարհներ փնտրելու մեջ: Ավելի վաղ վերոնշյալ սենատորները խիստ քննադատության էին ենթարկել Թրամփի միգրացիոն քաղաքականությունը:

«Նախագահի նախկին թեկնածուներ Ջոն Մաքքեյնի և Լինդսի Գրեմի համատեղ հայտարարությունը սխալ է: Նրանք, ցավոք, շատ թուլ են միգրացիոն հարցերում: Լավ կլինի, եթե սենատորները կենտրոնանան ԻՊ-ի, անօրինական միգրացիայի դեմ պայքարի վրա և ապահովեն սահմանի անվտանգությունը, այլ ոչ թե փնտրեն ճանապարհներ երրորդ աշարհամարտը սկսելու համար»,-գրել է Թրամփը թվիթերյան իր էջում:

Հավելենք, որ Թրամփ ստորագրած հրամանագրի համաձայն, 120 օրով ԱՄՆ-ը ներգաղթյալներ չի ընդունելու:

Նույն շարքից