Հասարակություն 

Գերմանիայում 6 երիտասարդի դի է հայտնաբերվել

analitik.am

Գերմանական Արնշթեյնում 18-19 տարեկան 6 երիտասարդի դի է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Spiegel Online-ը:

Հայտնի է, որ հունվարի 28-ին նրանք երեկույթի են մասնակցել: Երբ երիտասարդներն ուշացել են, նրանցից երկուսի հայրը գնացել է այն տունը, որտեղ տեղի է ունեցել երեկույթը, որտեղ էլ հայտնաբերել է վերջիններիս դիակները:

Երիտասարդների մարմինների վրա բռնության հետքեր չկան: Իսկ թե ինչն է դարձել նրանց մահվան պատճառը, դեռ հայտնի չէ:

Նույն շարքից