Ամերիկյան հայտնի երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը տարիներ առաջ ոգեշնչել է տեխնոլոգիական Google ընկերությանը նոր գործառույթով համալրվելու հարցում։
Ինչպես նշում է gazeta.ru-ն, ընկերության գործադիր տնօրեն Էրիկ Շմիդտն ասել է, որ Լոպեսի ամենահայտնի զգեստներից մեկի շնորհիվ իրենք Google որոնողական համակարգում ստեղծել են «որոնում՝ ըստ լուսանկարի» գործառույթը:
Շմիդտի խոսքով՝ 2000թ. որոնողական համակարգում օգտատերերն այնքան շատ են որոնել Լոպեսի այն զգեստը, որով նա ներկայացել է Grammy Awards երաժշտական մրցանակաշխությանը, որ իրենք որոշել են որոնման նոր ձևաչափ ստեղծել:
«Առաջին անգամ մարդիկ ուզում էին ավելին, քան պարզապես տեքստ: Դա ակնհայտ դարձավ, երբ Ջենիֆեր Լոպեսը 2000թ. Grammy Awards-ին ներկայացավ այդ զգեստով»,-ասել է Շմիդտը:

