Քաղաքականություն 

Ավստրալիան աջակցելու է Թրամփի միգրացիոն քաղաքականությունը

analitik.am

Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոպը հայտարարել է, որ իր երկիրն աջակցելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականությունը և այն միջոցները, որոնք վերջինս ձեռնարկում է պետական սահմանների անվտանգությունն ապահովելու համար, հայտնում է Sydney Morning Herald-ը:

Նախորդ շաբաթ Թրամփը հրամանագիր ստորագրեց՝ 120 օր ժամանակով արգելելով ներգաղթյալների մուտքը Միացյալ Նահանգներ:

«Ես վստահ եմ, որ Ավստրալիայի և ԱՄՆ-ի կառավարությունները կշարոնակեն աջակցել միմյանց»,-հայտարարել է Բիշոպը, ով այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում:

Նա հավելել է, որ Ավստրալիայի իշխանություններն աշխատում են ամերիկյան կողմի հետ և ցանկանում են ապահովել իրենց քաղաքացիների մուտքն ԱՄՆ:

Հավելենք, որ Ավստրալիան կոշտ քաղաքականություն է վարում ներգաղթյալների մասով:

Նույն շարքից