Հասարակություն 

Երեխային պահելուց չարամտորեն խուսափողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

analitik.am

Հունվարի 27-ին, ժամը 7.10-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերել և բերման են ենթարկել 1963 թ. ծնված Պարգև Ա.-ին, որը 2013 թ. նոյեմբերի 27-ից Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 173 հոդվածի մեղադրանքով (Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը):
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

 

Նույն շարքից