Հասարակություն 

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

analitik.am

Հունվարի 30-ին, ժամը 10.01-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Մոզ թաղամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները Մոզ թաղամասի Շինարարների փողոցի թիվ 19 տան մոտակայքում արգելափակումից դուրս են բերել «Opel vectra» մակնիշի 29 UL8 45 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 30-ին, ժամը 03.33-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 1ա շենքի մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ֆորդ մակնիշի 172 LL 64 պ/հ (վարորդ՝ Գ. Մ.) շտապօգնության ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Հունվարի 30-ին, ժամը 02.48-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Գավառ-Սևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Mercedes ML» մակնիշի 34 RZ 268 պ/հ (վարորդ` Ա. Գ.) ավտոմեքենան։

Նույն շարքից