Հասարակություն 

Քիմ Քարդաշյանն է ինձ 300 000 դոլար առաջարկել, որ իմ հետ ընթրի. Լեւոն Մարտիրոսյան

analitik.am

Քիմ Քարդաշյանն է ինձ առաջարկել 300 000 դոլար, որ իմ հետ ընթրի, սակայն ես մեծահոգաբար հրաժարվել եմ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պատգամավոր, ՄԻԱԿ քարտուղար Լեւոն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե երեկ երեկոյան Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում Քիմ Քարդաշյանի ու նրա ընտանիքի հետ ընթրելու համար վճարել է 300 հազար ԱՄՆ դոլար:



Պատգամավորից հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյոք Քիմ Քարդաշյանն ընդունել է ԱԺ գնալու իր հրավերը, նա նշեց, որ առաջարկը հնչեցրել է նախօրեին ընթրիքի ժամանակ, սակայն ժամանակի սղության պատճառով այն հնարավոր չէ կազմակերպել:



«Քիմը խոստացել է եւս մեկ անգամ գալ Հայաստան, գուցե այդ ժամանակ հնարավոր լինի կազմակերպել»,-ասաց Լեւոն Մարտիրոսյանը:



Հիշեցնենք, որ ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Հայաստան է ժամանել ապրիլի 8-ին՝ ամուսնու, դստեր եւ քույրերից մեկի հետ։ Նրանք իջեւանել են Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում, որտեղ նախապես երկու հարկաբաժնի համարներ էին ամրագրել ընտանիքի եւ Քիմ Քարդաշյանի հսկայական անձնակազմի համար, որը նախապատրաստական աշխատանքների նպատակով Հայաստան էր ժամանել դեռ 2 օր առաջ։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, Քիմ Քարդաշյանը Հայաստան է այցելել Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակում՝ իր արմատներին ծանոթանալու նպատակով։ Այցի ընթացքում Քարդաշյանները նախատեսում են նկարահանել մի քանի սերիա իրենց ընտանեկան ռեալիթի շոուի համար։


Աղբյուրը՝ news.am

Նույն շարքից