Հասարակություն 

Երևանում շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները

analitik.am

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ձնամաքրման լայնածավալ աշխատանքները չդադարող ժամանակացույցով շարունակվել են նաև հանգստյան օրերին: Արվածի արդյունքն ավելի տեսանելի է դարձել կիրակի լուսադեմին արձանագրված տեղումների դադարից հետո: Գլխավոր փողոցներում աշխատանքն ավարտելուց հետո «Սանիթեք» ընկերության, նաև վարչական շրջանների համապատասխան կառույցների հատուկ տեխնիկան տեղափոխվել է երկրորդական փողոցներ, բակեր ու միջբակային տարածքներ: Զուգահեռաբար մաքրվում են մայթերը, կանգառասրահների տարածքները, աստիճանավանդակներն ու անցումները: Բակային տարածքների ձնամաքրմանը ներգրավված են նաև համատիրությունների աշխատակիցները: Գործընթացը կշարունակվի մինչև երթևեկության ու հետիոտնի տեղաշարժի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Աշխատանքները վերահսկվում են վարչական շրջանների ղեկավարների, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և օպերատիվ շտաբի կողմից:

Նույն շարքից