Հասարակություն 

Մանկապարտեզներում սննդի որակի ապահովումը մշտական ուշադրության ներքո է

analitik.am

Ի կատարումն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի` շարունակվում են քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակի ապահովման նպատակով անակնկալ ստուգայցերը:

Հունվար ամսվա ընթացքում աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչությունների աշխատակիցների կողմից թվով 86 մանկապարտեզում իրականացված ստուգայցերի արդյունքում պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող սննդամթերքի մատակարարման դեպքեր չեն արձանագրվել:
Գործընթացը կրում է շարունակական բնույթ:

Նույն շարքից