Հասարակություն 

Ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետ

analitik.am

Հունվարի 30-ին, ժամը 12.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի - Ախթալա հատվածում ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածի 14-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի 35 SA 917 պետհամարանիշով (1984 թ. ծնված Հ. Ղ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Դեբեդ գետը:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել գետից և տեղափոխվել Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել գետից և ավտոմեքենայի մեջ հայտնաբերել անձը չպարզված քաղաքացու դի:

Նույն շարքից