Քաղաքականություն 

Դոնալդ Թրամփը ցանկանում է քանդել Եվրամիությունը. Մարտին Շուլց

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է քանդել Եվրամիությունը: Նման կարծիք հայտնել է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցը, ով պայքարում է Գերմանիայի կանցլերի պաշտոնի համար:

«Ակնհայտ է, որ կա Եվրամիությունը բաժանելու ցանկություն: Իսկ մեզ համար դա նշանակում է խոշորագույն ներքին շուկայի փլուզում»,-ասել է Շուլցը՝ հավելելով, որ դա հարձակում է Եվրամիության վրա, ինչը հակասում է գերմանական շահերին:

«Մենք  պահանջում ենք հարգել մեր արժեքները և մեր դերը»,-ընդգծել է գերմանացի գործիչը:

Նույն շարքից