Հասարակություն 

Լուսնի վրա կյանքի հետքեր են հայտնաբերվել

analitik.am

Ճապոնացի գիտնականները Լուսնի վրա կյանքի հետքեր են հայտնաբերել: Այս մասին հայտնում է Nature Astronomy ամսագիրը՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է Երկիր մոլորակի մթնոլորտի թթվածնին:

Մասնագետները վերլուծել են SELENE արբանյակից ստացած տվյալները և պարզել, որ Լուսնի վրա թթվածնի մի քանի միկրոն կա:

Նշվում է, որ Երկիր մոլորակից թթվածնի արտահոսքը դեպի Լուսին սկսվել է մոտ 2,5 միլիոն տարի առաջ:

Հավելենք, որ SELENE ճապոնական արբանյակն իր գործունեությունը ծավալել է 2007-09 թվականներին

Նույն շարքից