Հայաստան Հասարակություն 

2015թ.-ին Ազգային Ժողովին հասցեագրվել է ավելի քան 700 նամակ

Այս տարի Ազգային Ժողովը ստացել է 704 նամակ։

ԱԺ քարտուղարության ընդհանուր բաժինը, «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հրապարակել է 2015 թ. առաջին եռամսյակի նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը:

Ընդունվել, գրանցվել եւ Ազգային ժողովի նախագահին է հանձնվել քաղաքացիների 168 նամակ, փոխնախագահներին` 35 նամակ: ԱԺ նախագահը եւ փոխնախագահները պատասխանել են բոլոր նամակներին:

ԱԺ աշխատակազմի ղեկավարին հանձնվել է 2 նամակ: ԱԺ մշտական հանձնաժողովներին է հանձնվել քաղաքացիների 357 նամակ. պատասխանել են բոլորին: ԱԺ խմբակցություններին է հանձնվել քաղաքացիների 127 նամակ. պատասխանել են բոլորին: ԱԺ նախագահի աշխատակազմին հանձնվել է 4 նամակ: Ազգային ժողովի աշխատակազմին հասցեագրված է եղել 11 նամակ:

Քաղաքացիների նամակներում բարձրացված են օրենսդրական, իրավական, առողջապահական, սոցիալական, կրթական, ֆինանսական հարցեր:

Նույն շարքից