Քաղաքականություն 

Օբաման աջակցել է Թրամփի դեմ դուրս եկած քաղաքացիներին

analitik.am

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման աջակցել է այն մարդկանց, ովքեր բողոքում են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ, հայտնում է Associated Press-ը:

Սա եղել է պաշտոնից հեռանալուց հետո Օբամայի առաջին հրապարակային հայտարարությունը: ԱՄՆ նախկին նախագահի խոսքերով, այն, ինչ հիմա կատարվում է, դեմոկրատական իրավունքի իրագործում է, iնչը պետք է տեղի ունենա ոչ միայն ընտրությունների ընթացքում:

Ավելի վաղ Թրամփը հրամանագիր էր ստորագրել՝ 120 օր ժամանակով արգելելով ներգաղթյալների մուտքն ԱՄՆ:

Նույն շարքից