Հասարակություն 

Արգելափակվել են ավտոմեքենաներ

analitik.am

Հունվարի 31-ին, ժամը 03.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է արգելափակոցների միջև. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ՃՈ աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել «Mercedes E190» մակնիշի 80 RR 011 պետհամարանիշով ավտոմեքենան:
Տեղում իրականացվել է նկարահանում:

***

Հունվարի 31-ին, ժամը 01.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է պատին և դուրս է եկել երթևեկելի հատվածից, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի 15 ՏՍ 555 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Նույն շարքից