Հասարակություն 

Մայրը ոտքով հարվածել է 3-ամյա դստերը՝ փրկելով նրա կյանքը /տեսանյութ/

analitik.am

Մալայզիայում մայրը ոտքիով հարվածել է 3-ամյա դստերը՝ փրկելով վերջինիս վերելակի փակվող դռներից, հայտնում է Daily Mail-ը:

Միջադեպը ֆիքսվել է տեսացիկով, որը տեղադրված է եղել բնակելի շենքում:

Համացանցում հայտնված կադրերից երևում է, թե ինչպես է երեխան մոտենում վերելակին, և հենց այդ պահին վերելակի դռները փակվում են: Մայրը, տեսնելով, որ չի հասցնում երեխային մի կողմ տանել, ոտքով հարվածում է վերջինիս և մի կողմ գցում՝ փրկելով փոքրիկի կյանքը:

https://www.youtube.com/watch?v=BIgmot1QteU

Նույն շարքից