Ավարտվեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի հարցաքննությունը. նրան մեղադրանք է առաջադրվել, և վերջինս տեղափոխվել է դատարան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանի նկատմամբ: Խափանման միջոցը որոշելու համար վերջինս գտնվում է Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի մոտ են հավաքված երկու օր առաջ ՀՀ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալված՝ «Հիմնադիր խորհրդարանի» 5 անդամների՝ Վարուժան Ավետիսյանի, Պավել Մանուկյանի, Գևորգ Սաֆարյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Գարեգին Չուքասզյանի հարազատները և գաղափարակիցները:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» այս 5 անդամները ձերբակալվել են 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ: