Հասարակություն 

Վիգեն Քոչարյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ է նշանակվել եվրոպական և միջազգային իրավունքի մասնագետ Վիգեն Քոչարյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

 

«Շնորհավորում եմ մեր թիմի նոր անդամին՝ Վիգեն Քոչարյանին՝ նշանակման կապակցությամբ: Կարծում եմ, որ նրա փորձն ու գիտելիքները լավագույնս կիրացվեն արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում: Մեր աշխատանքային կոլեկտիվը համալրվեց ևս մեկ բանիմաց, գիտակ և հայրենասեր գործընկերոջով, ինչը նոր լիցք կհաղորդի մեր աշխատանքներին:

 

Աշխատանքային հաջողություններ և մասնագիտական նոր ձեռքբերումներ եմ մաղթում, Վիգեն»,- գրել է նախարարը:

Նույն շարքից