Քաղաքականություն 

Համլետը թող շատ «չթպրտա». «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Կոտայքի նախկին մարզպետ, ՀՀ–ում ամենամեծ չափերի կաշառքի համար մեղադրվող (14 մլն դոլար) Արամ Հարությունյանը, ով այս մարզում ՀՀԿ ղեկավարն է, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով կպայքարի խորհրդարան մտնելու համար: Նույն ցուցակով ընտրություններին մասնակցելու է նաև մեկ այլ հանրապետական` Կոտայքի փոխմարզպետ Համլետ Հայրապետյանը:

Ըստ «Փաստի» տեղեկությունների` այստեղ երկու հանրապետականների միջև բանը հասել է դիվանբաշուն: Արամ Հարությունյանը առանձնազրույց է ունեցել իր մրցակից Համլետ Հայրապետյանի հետ և հայտարարել, թե այս մարզում «ասողն» ինքն է, ՀՀԿ–ի պատասխանատուն ինքն է, Համլետը թող շատ «չթպրտա»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից