Հասարակություն 

Ձնամաքրմանը զուգահեռ` շարունակվում են հեռացվել շենքերի տանիքներից կախված սառցալեզվակները

analitik.am

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվող ձնամաքրմանը զուգահեռ` ընթանում են բազմաբնակարան և հասարակական շենք-շինությունների տանիքներից կախված սառցալեզվակների հեռացման և տանիքների ձյան մաքրման աշխատանքները: Սառցալեզվակների շատացել էին տեղումների դադարից հետո, երբ ջերմաստիճանը շուրջ տաս նիշով բարձրացավ, այնուհետ, գիշերային ժամերին նվազեց` նպաստելով սառույցի գոյացմանը: Հանձնարարվել է հնարավորին արագ կազմակերպել սառցալեզվակների հեռացման աշխատանքները, որոնցում Երևանի քաղաքապետարանին տեխնիկապես, ինչպես նաև հրշեջ փրկարարների ներգրավմամբ աջակցում է ՀՀ ԱԻ նախարարությունը: Գործընթացում ներգրավված են նաև համատիրությունների աշխատակիցները: Սառցալեզվակները կհեռացվեն այնքան ժամանակ, մինչև վերանա դրանց ընկնելու վտանգը: Բոլոր դեպքերում, Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է ցուցաբերել զգուշություն և այս օրերին հնարավորին խուսափել անցուդարձից` շենքերի ու շինությունների անմիջական հարևանությամբ:

Նույն շարքից