Հասարակություն 

Արգելափակվել են ավտոմեքենաներ

analitik.am

Փետրվարի 1-ին, ժամը 02.47-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Միկրոշրջան թաղամասի թիվ 14 շենքի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել VAZ 2106 մակնիշի 34 LP 258 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Զ.), (1 ուղևոր):

***

Փետրվարի 1-ին, ժամը 02.26-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հանքավան գյուղում՝ «տաք ջուր» կոչվող տարածքում ավտոմեքենա է արգելափակվել ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել VAZ 21014 մակնիշի 366 RA 34 պետհամարանիշով  ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ա.), (1 ուղևոր):

***

Փետրվարի 1-ին, ժամը 01.34-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Խ. Ավետիսյան փողոցում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Խ. Ավետիսյան փողոցի սկզբնամասից արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 21099» մակնիշի 34 VV 434 պետհամարանիշի (վարորդ Կ. Հ.) ավտոմեքենան:

***

Փետրվարի 1-ին, ժամը 00.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորեայի ձորում BMW մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «BMW 318» մակնիշի 35 AU 358 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1990 թ. ծնված Ս. Ֆ.):

***

Փետրվարի 1-ին, ժամը  00.07-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Սևան-Մարտունի ավտոճանապարհի 42-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի 08 UT 764 պետհամարանիշի (վարորդ Պ. Վ.) ավտոմեքենան:

***

Փետրվարի 1-ին, ժամը 00.02-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 1 շենքի բակում «1-03» ծառայության Ford մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս է բերվել «Ford» մակնիշի 268 su 42 պետհամարանիշի ավտոմեքենան:

Նույն շարքից